
Իրանի հայտարարությունը՝ Սիրիայի հարցով Ժնև-2 համաժողովի վերաբերյալ

Սիրիայի հարցով ժնև-2 համաժողովը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանային մեծ խաղացող, չէր մասնակցում դրան: Իրանը երբեք Սիրիայի հարցով վերոհիշյալ կոնֆերանսին մասնակցելու համար հայտ չի ներկայացրել: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հրավիրեց Իրանին մասնակցելու համաժողովին, սակայն նրա նկատմամբ գործադրված ճնշումների պատճառով կանխվեց Իրանի մասնակցությունը այդ կոնֆերանսին:
Իրանի Իսլամական Հանարապետությունը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների առնչությամբ և կարծում է, որ Սիրիայի հիմնախնդրի հետ կապված ցանկացած միջազգային կամ տարածաշրջանային քայլ պետք է հիմնված լինի ահաբեկչության դեմ պայքարի վրա:
Իրանի Արտաքին գործերի նախարարությունը տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին նախազգուշացրել է Սիրիայում ահաբեկչության ընդլայնման մասին և հայտարարել, որ ահաբեկիչների հովանավորները պետք է պատասխանատվություն կրեն այդ ճգնաժամի համար և դադարեցնեն ֆինանսական և ռազմական օժանդակության հատկացումը Սիրիայի գործող զինված խմբավորումներին:
Իրանի Իսլամական Հանրապետությունը հետամուտ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և հակաահաբեկչական կամպանիա ձեւավորելուն, իսկ Ժնեւ-2 համաժողովը այն դեպքում արդյունավետ և հաջողված կլինի, եթե ընթանա այս ուղղությամբ: Ինչպես հայտարարել է Իրանի նախագահը, «Եթե այս համաժողովը նպաստի Սիրիայի եւ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությանը, ազատությանն ու խաղաղությանը, ապա մենք կողջունենք այն»:
Իրանի դեսպանություն