Բաժիններ՝

Յանուկովիչը հանդիպել է Ֆյուլեի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր ընդունել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Անդրեյ Կլյուեևը, Ուկրաինայի նախագահի խորհրդականներ Անդրեյ Գոնչարուկը և Կոնստանտնին Ելիսեևը և այլք:

Հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: Ֆյուլեն Կիև է ժամանել՝ կապված Ուկրաինայում առկա քաղաքական ճգնաժամի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031