
Բիձինա Իվանիշվիլին հիմնել է «Քաղաքացի» հասարակական կազմակերպությունը

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ վրացի միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այս շաբաթ ստեղծել է «Քաղաքացի» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է հունվարի 23-ին, Իվանիշվիլին դարձել է նրա նախագահը: Իվանիշվիլին խոստացել է կազմակերպության պլանների մասին պատմել հունվարի 28-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
2011 թվականի հոկտեմբերի սկզբին վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հասարակության համար անսպասելիորեն հայտարարել էր, որ մտադիր է ստեղծել քաղաքական ուժեղ թիմ և Վրաստանում գալ իշխանության գլուխ՝ քաղաքականության մեջ մնալով ընդամենը 2-3 տարի: Իվանիշվիլին կատարեց իր խոստումը: