
Լույս է տեսել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Հեքիաթ հեքիաթի մասին» գիրքը. «Ա1+»

Լույս է տեսել ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Հեքիաթ հեքիաթի մասին» գիրքը: Հեղինակը նշում է, որ հեքիաթների գիրքը նախատեսված է թե մեծերի եւ թե փոքրերի համար: Գրքի նկարների հեղինակը պատգամավորի թոռնիկն է՝ Ցողիկ Վարդանյանը: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Ըստ հրապարակախոս Անահիտ Ադամյանի մեկնաբանության՝ առաջին հեքիաթը ձյան մասին էր՝ ավելի ճիշտ ձմռան՝ առանց ձյան ու ձյան հետ, իսկ հեքիաթի վերջում երկնքից բազմաթիվ աստղիկներ էին իջնում ճերմակ ձյան փաթիլների տեսքով:
Երկրորդ հեքիաթը Ցող անունով աղջկա մասին էր, որ կարող է նկարել բոլորին ու ամեն ինչ և ամբողջ գիրքն էլ Ցող անունով աղջկա նկարներով է ծաղկած:
Երրորդ հեքիաթը, որ կոչվում է «Առավոտ», շատ մանկական է, բայց մեծերիս համար, որովհետև միայն մեծերս կհասկանանք՝ ինչու է երկինքը որոնում ուրիշ մի երկինք ու ինքն իրեն է գտնում՝ անշարժության մեջ ավելի ծերացած ու խորշոմած: Միայն մեծերս կհասկանանք՝ ինչու աստղերը չեն ուզում դուրս գալ երկնքի գրպանից, ուր ապրում են հանգիստ ու անհոգս: Միայն մեծերս կհասկանանք, թե ինչու առանց երկնքի հնարավոր չէ ապրել: Եվ միայն մեծերս գիտենք, որ մնացածը «դատարկ հեքիաթներ են, որ ստեղծում են մարդիկ՝ իրենք իրենց տեղը կորցնելն արդարացնելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: