
Մենք ունենք երեք գլխավոր անելիք. Սիրիայի տեղեկատվության նախարար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ժնև 2» կոնֆերանսին մասնակցող Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զոուբին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրում իշխանության ղեկին է գտնվելու մինչև ժողովրդավարական ընտրությունների անցկացումը:
Զոուբին հավելել է, որ մինչև այդ ընտրությունների կազմակերպումը անհրաժեշտ է կատարել մի շարք պայմաններ և լիակատար հաղթանակի հասնել ահաբեկչության նկատմամբ և վերջ դնել խաղաղ բնակիչների սպանություններին: Նախարարի խոսքերով՝ Սիրիայի նախագահի պաշտոնից Ասադի հեռանալը չի հանդիսանում բոլոր խնդիրների լուծում.
«Մեզ համար կա երեք գլխավոր կետ: Առաջինը դա երկրում առկա իրական ահաբեկիչներին ոչնչացնելն է, երկրորդը՝ Սիրիայի ժողովրդին օգնելն է ու պատժամիջոցների վերացումը: Եվ երրորդը ժողովրդավարական ազատ ընտրությունների անցկացումը»: