Սերժ Սարգսյանը Կորեայում իր անձնական միջոցներն է ծախսել․ մամուլի քարտուղար. epress.am

Սերժ Սարգսյանն առողջական խնդիրներ չունի։ Հարավային Կորեայում ՀՀ նախագահի բուժման մասին Epress.am-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է վերջինիս մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։

«Ես բազմիցս հերքել եմ ու կրկին հերքում եմ այն անհեթեթ ասեկոսեները, թե իբր Նախագահ Սերժ Սարգսյանը առողջական խնդիրներ ունի: Դա իրականությանը չի համապատասխանում: Ինչ վերաբերում է ս.թ. հունվարի առաջին կեսին Նախագահի արձակուրդի վերաբերյալ հարցերին, ապա ինչպես արդեն նշել ենք, այն կրել է մասնավոր բնույթ, հետևաբար և մանրամասների մասին հրապարակային տեղեկատվություն չի տրվել:

Արձակուրդի ընթացքում, իմ տեղեկություններով, Նախագահը առողջապահական կենտրոն էլ է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով: Ձեր նշած գումարը ոչ թե միայն Նախագահի, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է: Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, և այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին», – ասված է Արման Սաղաթելյանի պատասխանում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս