
Կարեն Բաբակեխյանը՝ իր պաշտոնանկության մասին. Արել են, լավ են արել, ուրեմն տենց ա պետք եղել. news.am

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին վրդովեցրեց իր պաշտոնանկության մասին լուրը: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե տեղյա՞կ եք, որ Ձեզ պաշտոնանկ են արել, նա այսպես է արձագանքել. «Արել են, լավ են արել, ուրեմն տենց ա պետք եղել: Նախ, ինձ ոչ մեկ պաշտոնանկ չի արել, դա անհեթեթ խոսակցություններ են, խնդրում եմ՝ ինձ մի զանգահարեք»: