Իրանի դեսպանությունը խստորեն դատաապարտում է Սանայում իրանցի դիվանագետի դեմ կատարված ահաբեկչական գործողությունը
Հունվարի 18-ին, շաբաթ օրը իրանցի դիվանագետ Ասադին Եմենի մայրաքաղաքում, իր տան մոտակայքում սպանվել է զինված անհայտ անձի կրակոցից: Եմենի կառավարությունը պատասխանատու է իր երկրում դիվանագետների պահպանության եւ անվտանգության ապահովման համար եւ պետք է առավել պատասխանատու գործի միջազգայնորեն ճանաչված կոնվենցիաների հարցում:
Տարածաշրջանի դրությունը չափազանց լարված է և ահաբեկչական խմբավորումները դիվանագետներին հարձակման թիրախ դարձնելու միջոցով փորձում են առավել անապահով դարձնել այն:
Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է իրանցի դիվանագետի դեմ իրականացված ահաբեկչական գործողությունը և միջազգային հանրությունից, պաշտոնյաներից ու դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում՝ ահաբեկչության դեմ պայքարի և բռնությունից ու ծայրահեղականությունից զերծ աշխարհի ստեդծման ուղղությամբ իրենց պարտավորությունների շրջանակներում դատապարտել նման գործողությունները:
Իրանի դեսպանություն