Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` Ուկրաինայում կատարվող իրադարձություններն ու հայկական սահմաններին` ադրբեջանական կողմի կրակոցներն ապացույցն են այն բանի, որ տարածաշրջանում իրավիճակն իսկապես լարված է:
Հաղորդվում է, որ Գիորգաձեն գտնվել է գողացված մեքենայում, որի հետապնդման ժամանակ էլ նրան ձերբակալել են:
Կոչ ենք անում գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում և փոխանցում մի կատարեք:
ՀՀ ԿԲ նախագահի 2013թ. դեկտեմբերի 24-ի թիվ 308 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Կասկադ ինշուրանս» ԱՓԲԸ տրամադրված ապահովագրական գործունեություն իրականացնելու թիվ 0001(0046) լիցենզիան, որի հիման վրա ՀՀ ԿԲ ապահովագրական գործակալների ռեգիստրի հաշվառումից հանվել են Ընկերության թվով 270 գործակալներ: Ստորև ներկայացվում է հաշվառումից հանված գործակալների ցանկը, որոնց վկայականները վերոհիշյալ որոշման ուժով համարվում են ուժը կորցրած:
Արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզի սահմանամերձ 4 և Նոյեմբերյանի շրջանի 5 համայնքներում անհանգիստ վիճակ է: Հակառակորդի կողմից հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցները չեն դադարում:
Հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում կկայանա ՀՀ Եվրոպարտատոմսերի ցուցակման արարողությանը: Բորսայի լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ արարողությանը ներկա են լինելու նաև ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ ԿԲ-ի պաշտոնյաներ:
32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպանել է` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է իր հորը:
«Նախագահը համոզված է, որ ընդդիմության հետ համատեղ աշխատանքը կօգնի պետությանը միավորվել եւ պետության ու հասարակության համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել»,-ասել է Լուկաշը:
Հունվարի 20-24-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 94,466,345 ԱՄՆ դոլար 406.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 92,530,274 ԱՄՆ դոլար 407.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշվում է, որ հաղորդագրությունը Ելիսեյան պալատը կհրապարակի առաջիկայում:
Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին:
Թեև գնաճի և միջին աշխատավարձի աճի հարաբերակցության բացասական միտումները Ազգային վիճակագրության ջանքերով անցած տարի դեկտեմբերին փոխվեցին, և ստացվեց, որ աշխատավարձն ավելի արագ է աճել, քան ապրանքների գները, այնուամենայնիվ տարիների կտրվածքով դիտարկելիս, աշխատավարձի աճը զգալիորեն զիջում է գնաճի տեմպերին:
Այսօր՝ հունվարի 25-ին, Հոլանդիայում ընթացող «Տատա Սթիլ» շախմատային գերմրցաշարի նախավերջին՝10-րդ տուրում, ստուգատեսի միանձնյա առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր կուբացի գրոսմայստեր Լեյներ Դոմինգեսի հետ:
Վաղենակի (կալենդուլա) քսուքն ունի հակաբորբոքային և հակամանրէ հատկություն, բուժում է թարախային վերքերը, արագացնում է դրանց ապաքինումը։ 100 գ խոզի ներքին ճարպը լցրեք արծնապատ կաթսայի մեջ, տաքացրեք ջրային բաղնիքի վրա` մինչև եռալը, ավելացրեք 25 գ վաղենակի մանրացրած ծաղիկներ, 15 րոպե եփեք, անընդհատ խառնեք, քամելու կարիք չկա, կարևոր է, որ ստացվի համասեռ զանգված։
49 շենքում, որի նկուղում արդեն 4-5 տարի գիշերում է Հենրիկ Ասքանազյանը, բնակիչները նրան հազվադեպ են տեսնում, քանի որ երեկոյան ուշ գալիս է և վաղ առավոտյան գնում։ Նախորդ գիշեր հարեւանները զգացել են, որ շենքով մեկ ծուխ է տարածվել եւ զանգել են հրշեջ ծառայություն։
Հայեր, մտածելու եւ վիճելու ժամանակն օրեցօր սպառվում է, այսօրվա իշխանությունը կարելի է տապալել մի 10 հազար մարդով, ոտքի ելնենք եւ տապալենք դավաճան-թալանչիների անարգ լուծը, դրանով իսկ մերժելով մեր դռնից արդեն ներս խցկվող օտարի լուծը:
Հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44 մլն ԱՄՆ դոլար:
Լուվրն ուղղորդում է դեպի ամբողջ երկրի թանգարանները և արժեհամակարգերը: Մեզ մոտ քաղաքում տեղադրված բոլոր սլաքները ցույց են տալիս դեպի դեսպանատներ: Քաղաք ես մտնում և հսկայական պաստառները քեզ ուղղորդում են երկրից դուրս: Դու դեռ չմտած՝ ինքն ասում է` որտեղից վիզան վերցնես, որ դուրս գնաս: Բայց ո՞ր պաստառն է ցույց տալիս դեպի թանգարաններ տանող ճանապարհը…
Հունվարի 26-27-ին առավելապես արևմտյան շրջաններում, 28-29-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Լվովի մարզի բնակիչ, 45-ամյա Ռոման Սենիկը:
Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է Երևանի Արցախի փողոցում հունվարի 21-ին տեղի ունեցել Mercedes մակնիշի ավտոմեքենայի վթարը:
Ըստ նոր՝ խստացված ընթացակարգերի օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն մնալ Ռուսաստանի Դաշնությունում ոչ ավելի քան 3 ամիս՝ 90 օր, որից հետո պետք է լքեն երկրիը: Վերադառնալու իրավունք կստանան միայն ևս 3 ամիս հետո: Օրենքով նախատեսված այս պայմանները խախտելու դեպքում 3 տարով կզրկվեն Ռուսաստան մուտք գործելու իրավունքից: Արտագնա աշխատանքի մեկնողների համար օրենքը նախատեսում է բացառություններ:
Ինչպես տեղեկացրել ենք՝ երեկ ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդ-վածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
ՎՍԴՀԿ-ն նաև բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և անընդունելի է համարում առայժմ քննարկման փուլում գտնվող և Հայաստանին առաջարկվող Մադրիդյան սկզբունքները, որը, ըստ կուսակցության, հարցի կարգավորման միակողմանի զիջումների առաջարկ է հայկական կողմին:
Քիչ առաջ ավարտվեց Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հիմնադիր համագումարը, որին հաջորդեց վարչության նիստը: Ատենադպիր Մհեր Ավետիսյանը 168.am-ին փոխանցեց, որ ՎՍԴՀԿ նորանշանակ առաջին վարչության նիստում վարչության ատենապետ միաձայն ընտրվեց Լյուդմիլա Սարգսյանը, փոխատենապետ՝ Գարիկ Մանուկյանը, ատենադպիր՝ Մհեր Ավետիսյանը, և գանձապահ՝ Նուբար Բեյլերյան:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Սակայն որպես ցավալի փաստ պարզվեց, որ համահնչակյան վերնախավի, ավելի ճիշտ՝ Ս. Աճեմյանի նպատակներն այլ էին: Նրա անձնական շահը գերակա էր հայ ժողովրդի և Հնչակյան կուսակցության նպատակների նկատմամբ: Քաղաքական դաշտում արդեն մեծ կշիռ ձեռք բերած ՍԴՀԿ-ն պառակտելով և ըստ էության վաճառքի հանելով Ս. Աճեմյանն ապահովագրեց իր բիզնես ծրագրերը՝ ուրանալով համահնչակյան 19-րդ համագումարի որդեգրած սկզբունքները:
Ինձ համար անսպասելի է այն հրճվանքը, որը երեկվա որոշումից հետո տիրում է տարբեր քաղաքական ուժերի մոտ, տարբեր քաղաքական գործիչներ սա համարում են աննախադեպ որոշում, ողջունում են Սահմանադրական դատարանի խիզախությունը: Այս համատարած հրճվանքն ինձ համար հասկանալի չէ: Մոտավորապես նույն բանն է, որ դու գնաս խանութ, ինչ-որ բան գնելու և ողջունես, որ վաճառողը բարեկիրթ ձևով է քեզ սպասարկել և ապրանքը չի տվել քո գլխին:
Կարելի է փաստել, որ Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան զույգի թեթև ձեռքով Հայաստանում ոչնչացվեց միջին խավի ձևավորման հնարավորությունը: Հիշեցնեմ, որ ցանկացած երկրի զարգացման չափորոշիչը պայմանավորված է միջին խավի տոկոսային աճով:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք սահմանապահ գյուղերի բնակիչներին հայտնում են իրենց զորակցությունը և անհրաժեշտության դեպքում աջակից լինելու պատրաստակամությունը իսկ սահմանապահ սպաներին և զինվորներին կոչ են անում լինել զգոն: