Կոնգրեսը մարտի 1-ին հանրահավաք կանցկացնի Ազատության հրապարակում Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում:
Շիրակի մարզի դատախազը խնդրել է լրագրողներին «մեկ-երկու ստահակների միջին չափի խուլիգանություններին» արհեստական մեծ հնչեղություն չհաղորդել: Իսկ անդրադառնալով մամուլում մեծ հնչեղություն բարձրացրած վերջին զարգացումներին, որենք կապվում են Վ. Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, դատախազն ընդգծել է, որ աղմկոտ կամ աղմկահարույց համարել վերջին իրադարձությունը եւս վիճելի է:
Փորձագետների հաշվարկներով՝ Yahoo-ի փոստային ծառայությունն իր հանրաճանաչությամբ երկրորդն է աշխարհում՝ զիջելով միայն Google-ի Gmail-ին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Դատական նիստը տեղի չունեցավ. դատավոր Արմեն Բեկթաշյանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր: Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 4-ին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՀՀ սպորտի և երիտասարդության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի քննությունը: Դատական նիստը տեղի չունեցավ դատավոր Գայանե Կարախանյանի վատառողջ լինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին:
Ինչպե՞ս է ՀՀ արտգործնախարարությունը վերաբերվում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության երեկվա հայտարարությանը` ղարաբաղյան հակամարտության շփման գծում իրավիճակի սրման, ինչպես նաև՝ նույն հարցի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հունվարի 24-ի փարիզյան հայտարարությանը:
Խոջայանը ենթարկվել է բժշկական հետազոտության:
«Տիգրանի հետ մեր հայաթում կանգնած էինք, Աղասին եկավ, ասավ՝ գնում ենք լավ տեղ: Տղերքը (Վերանյան եղբայրներն ու Սամվել Դիլոյանը:- հեղ.) Արտակի հավանած աղջկա քեռու հետ ցերեկվանից խմում են, գնանք մենք էլ քեռու հետ ծանոթանանք, մի-մի բաժակ խմենք»,- ասաց վկա Գուրգեն Փութուլյանը:
Հունվարի 29-ին, ժամը 17.10-ին, 1976 թ. ծնված Արմեն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի մեկփողանի կարճեցված փողով ողորկափող հրացան:
Քերին այս հայտարարությունն արել է Բեռլինում՝ Գերմանիայում արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի առաջին նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Խորհրդում ընդգրկված են Երևանի ավագանու անդամներ, փորձագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիներ: Խորհրդի 28 անդամներից նիստին ներկա են եղել 21-ը:
Բազմաթիվ քաղաքացիներ և գործատուներ բողոքում են այս գործելակերպի դեմ, ակնկալում են հստակեցում՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով:
Առաջին անգամ արխիվներից հանվելու են այնպիսի փաստաթղթեր, որոնք կուժեղացնեն Հայոց ցեղասպանության դեմ Թուրքիայի պնդումները:
Փոխնախարարի առաջարկով` իրավաբանական անձը մինչեւ չկատարի իր հարկային պարտավորությունները, իրավունք չունի հաշվառումից դուրս գալ. «Խոսքը գնում է, ամեն դեպքում բիզնեսով զբաղվողի մասին, կարող է 3 հատ պերաշկի լինի, ընդունում եմ, կարող է` 1 մլն դոլար լինի»:
Այս մասին հայտնել է նախագահի պաշտոնական կայքը:
Առաջիկա ամիսներին պլանավորված են Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչների այցերն Ադրբեջան:
Նշված քրեական գործը հարուցվել է, երեկ հունվարի 30-ին, ժամը 10:30-ի սահմաններում Երևան- Արտաշատ գյուղամիջյան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ռուս տղամարդկանց մոտ 25 տոկոսը մահանում է մինչև 55 տարեկան հասակում:
Ս.թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով:
Մենք դատապարտում ենք բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած` Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և լիահույս ենք, որ Եգիպտոսի իշխանությունների ջանքերն ուղղված երկրում կայունության և համերաշխության հաստատմանը արդյունավետ կլինեն, որին իր նպաստը կարող է բերել համաժողովրդական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը:
927 կգ հերոինի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն կատարած որոշ արարքների համար զղջում է և ներողություն խնդրում հայ ժողովրդից:
Այս մասին նշվել է «Եվրամայդանի» Facebook-յան էջում:
Ինչքան այն ժամանակ անկատար երազ ունեին` թե Ստեփանակերտում թեյ են խմելու, իսկ Սևանում ոտքները լվալու, նույնկերպ անկատար է մնալու ձեր երազը. և դա իրենք էլ գիտակցում են` բարձրաձայնելով, որ մի 6 շրջան էլ հիմա են կորցնելու: Թեև, վստահ եմ` դրանով չի սահմանափակվելու, այլ ինչպես մեր նախագահն ասաց` այս անգամ հարցը լուծելու ենք վերջնականապես:
Հունվարի 29-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղի ունեցած սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքնություն: Ըստ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի, հարցաքննվել են շատերը, սակայն դեռ վաղ է սպանության պատճառների կամ մեղավորի մասին խոսելը:
Չնայած Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հարությունյանի դեպքին և տեղի ունեցածը որակել է քաղաքական հետապնդում, Սաքունցի խոսքով, լայն առումով միջազգային հանրությունը նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցածին դեռ գնահատական չի տվել։
Հունվարի 31-ին, ժամը 09.00-ին տեղեկություն է ստացվել, որ Մ5 միջպետական ավտոճանապարհին՝ Նորապատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Լեռնային Ղարաբաղը ներկայումս չի վերահսկվում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի կողմից:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Մինչև մարտի 28-ը` Սահմանադրական դատարանի դիմումը քննելու օրը, լինելու են հստակ վեկտորներով գործողություններ, հատկապես ակտիվ այցեր դեպի մարզեր. Վանաձորը, Ալավերդին, Կապանը և Գյումրին արդեն իրենց հետ են այս հակասոցիալական և հակասահմանադրական օրենքի դեմ պայքարում և փետրվարի 8-ին Վանաձորում տեղի կունենա հերթական բողոքի ակցիան:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 31-ին ժամը 16.00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 16.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մ. Մկրտչյան, Չայկովսկու, Ֆիրդուսի փողոցների, Հանրապետության 1-58, Խանջյան 1-29, Տիգրան Մեծի 1-15, Բուզանդի 1-5, Վարդանանց 15 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: