
Մոտ մեկ տոննա հերոինի հետքերով. Թուրքիայի քաղաքացին իրեն մեղավոր չի ճանաչում. yerkir.am

927 կգ հերոինի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն կատարած որոշ արարքների համար զղջում է և ներողություն խնդրում հայ ժողովրդից:
Այս մասին yerkir.am-ին հայտնել է նրա շահերի պաշտպան Արտակ Գարոյանը և նշեց, որ Թուրքիայի Հանրապետությունը տեղյակ է դեպքի մասին:
Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն օրեր առաջ հարցաքննության ընթացքում դժգոհել էր, թե առողջական խնդիրներ ունի, և ինքը միջնորդել էր նախաքննական մարմնին` իր պաշտպանյալին բուժզննության ենթարկել: «Այսօր քննիչը հայտնեց, որ նա բուժզննում է անցել, սակայն պարզվել է, որ նրա առողջությանը որևէ լուրջ բան չի սպառնում»,- ասաց փաստաբանը:
Նա նախաքննության ավարտի վերաբերյալ թեև հստակ ժամկետ չկարողացավ նշել, սակայն, հաշվի առնելով գործի աննախադեպ լինելն ու մեղադրյալների` օտարերկրյա քաղաքացի լինելու հանգամանքը, կարծիք հայտնեց, որ առնվազն 4-5 ամիս կտևի:
Մանրամասները այստեղ`