
Յանուկովիչը ստորագրել է «հունվարի 16-ի օրենքները» չեղյալ հայտարարող ու համաներման օրենքները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայինախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր ստորագրել է հունվարի 28-ին Գերագույն ռադայի ընդունած օրենքը, որն առնչվում է հունվարի 16-ի «բռնապետական օրենքների» չեղյալ հայտարարմանը: Այս մասին հայտնել է նախագահի պաշտոնական կայքը:
Հունվարի 28-ին Գերագույն ռադան չեղյալ էր հայտարարել 11 օրենքներից 9-ը, որոնք ընդունվել էին հունվարի 16-ին: Դրանց չեղյալ հայտարարման օգտին քվեարկել էր նիստերի դահլիճում գրանցված 412 պատգամավորից 361-ը: Քվեարկությանն ամբողջովին չէր մասնակցել Կոմունիստական կուսակցությունը:
Յանուկովիչը ստորագրել է նաև բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցներին համաներելու մասին օրենքը: