
Տիգրան Բալայան. Մենք դատապարտում ենք Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է «Արմենպրեսի» հարցին.
– Եգիպտոսում վերջին շրջանում մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, որոնք վտանգում են երկրում իրավիճակի կայունացման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այդ երկրում վերջին զարգացումների վերաբերյալ։
– Մենք դատապարտում ենք բազմաթիվ մարդկանց զոհերի պատճառ դարձած` Եգիպտոսում վերջին օրերին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները և լիահույս ենք, որ Եգիպտոսի իշխանությունների ջանքերն ուղղված երկրում կայունության և համերաշխության հաստատմանը արդյունավետ կլինեն, որին իր նպաստը կարող է բերել համաժողովրդական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը:
ԱԳՆ