Վիճաբանություն՝ ԱԺ-ում. Վարդան Այվազյանը պաշտպանում է «պերաշկի» թխողին (տեսանյութ). «Ա1+»

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն այսօր չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել։ Այս մասին գրում է «Ա1+»-ը:

Բանավեճը «Իրավաբանական անձանց պետական գրանցման» օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ էր։ Փոխնախարարի առաջարկով` իրավաբանական անձը մինչեւ չկատարի իր հարկային պարտավորությունները, իրավունք չունի հաշվառումից դուրս գալ. «Խոսքը գնում է, ամեն դեպքում բիզնեսով զբաղվողի մասին, կարող է 3 հատ պերաշկի լինի, ընդունում եմ, կարող է` 1 մլն դոլար լինի»:

Վարդան Այվազյանը հակադարձում է՝ ասելով, որ փոքր ձեռնարկատերերին պետք է հնարավորություն տալ, որպեսզի նա ազատվի հարկային պարտավորություններից՝ հաշվառումից դուրս գալու մասին դիմումը գրելուց անմիջապես հետո. «Ես ավելի շահագրգռված եմ երեք հատ պերաշկի սարքողիս պաշտպանել մինչեւ վերեւ, դուք 1 մլն դոլարի մասին եք խոսում: 1 մլն դոլարի շրջանառություն ունեցողը չի կարող անհատ ձեռնարկատեր լինել, խոսքը վերաբերում է «պերաշկի» թխողներին»:

Վարդան Այվազյանը սկզբունքորեն անընդունելի համարեց Արդարադատության փոխնախարարի ներկայացրած նախագիծը. «Փոքրիկ, ամենավերջին խղճուկ աշխատողների մասին է խոսքը գնում, ոչ թե մեկ կամ երկու մլն ունեցողների մասին է խոսքը: Սա անհատ ձեռնարկատերերի մասին է»:

«Ներողություն, մենք կարծես թե թյուր պատկերացում ունենք անհատ ձեռնարկատերերի մասին»,- ասում է Արամ Օրբելյանը:

«Դե դու քո պատկերացումներն ասա»,- ասել է Այվազյանը:

«Անհատ ձեռնարկատերը դա բիզնեսով զբաղվելու տարբերակներից մեկն է»,- պարզաբանել է Օրբելյանն ու….սկսվել է վեճը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս