Յանուկովիչի զիջումները դեռ բավական չեն. Ջոն Քերի
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում բողոքի զանգվածային երկամսյա ակցիաներից հետո նախագահ Վիկտոր Յանուկովիչը գնացել է մասնակի զիջումների: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ դա բավական չէ.
«Վիկտոր Յանուկովիչի առաջարկները դեռ չեն հասել այն մակարդակի, որը բավական կլինի բարեփոխումների համար»: Նշվում է, որ Քերին այս հայտարարությունն արել է Բեռլինում՝ Գերմանիայում արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
Քերին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հանդիպելու է ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկի, Վիտալի Կլիչկոի ու Պյոտր Պոռոշենկոյի հետ: