
Ցանցահենները հափշտակել են Yahoo-ի փոստային ծառայության օգտատերերի գաղտնաբառերը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցանցահենները հափշտակել են Yahoo-ի հանրահայտ փոստային ծառայության օգտատերերի ծածկանուններն ու գաղտնաբառերը: Այս մասին նշված է Tumblr սոցցանցում ինտերնետային ընկերության բլոգում:
Հայտարարության մեջ ասվում է, որ ցանցահենները կոորդինացված հարձակում են ձեռնարկել ծառայության վրա, սակայն հայտնի չէ, թե դրա հետևանքով որքան օգտատեր է տուժել: Փորձագետների հաշվարկներով՝ Yahoo-ի փոստային ծառայությունն իր հանրաճանաչությամբ երկրորդն է աշխարհում՝ զիջելով միայն Google-ի Gmail-ին: Այն համայն աշխարհում ունի մոտ 273 միլիոն օգտատեր: