Արթուր Սաքունց. Շանթ Հարությունյանը նաև Ռուսաստանի քաղբանտրկյալ է․ epress.am

Փետրվարի 2-ին, ժամը 13։00-ին Ազատության հրապարակում միջոցառում է կազմակերպվելու, որը նվիրված է Հայաստանի բոլոր ժամանակների քաղբանտարկյալներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ epress.am-ի՝ ասել է միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Վրեժ Զատիկյանը։

Ասուլիսի մեկ այլ մասնակից, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասել է, որ Հայաստանի պատմության ընթացքում շատ քաղբանտարկյալներ են եղել, բայց Հարությունյանի դեպքն առանձնահատուկ է, քանի որ նա նաև Ռուսաստանի քաղբանտարկյալ է այն պատճառով, որ պայքարում էր պուտինյան ռեժիմի դեմ։

Իրավապաշտպանը նշել է, որ Հարությունյանի և նրա հետ ձերբակալված անձանց նկատմամբ քաղաքական ուժերի, մասնավորապես, Աժ խմբակցությունների ուշադրությունը մեծ չէ։ Չնայած Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հարությունյանի դեպքին և տեղի ունեցածը որակել է քաղաքական հետապնդում, Սաքունցի խոսքով, լայն առումով միջազգային հանրությունը նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցածին դեռ գնահատական չի տվել։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս