
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում «Բերկուտը» կրակում է ցուցարարների վրա (տեսանյութ)

TSN.ua-ի փոխանցմամբ՝ համացանցում տարածում է գտել հունվարի 22-ին թվագրված մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «Բերկուտը» կրակում ցուցարարների վրա: Այս մասին նշվել է «Եվրամայդանի» Facebook-յան էջում.
«Զենք ունեցող մարդիկ անմիջապես ուշադրություն դարձրին ձայնագրության 94-րդ վայրկյանին գրանցված կրակոցին, որը նրանց կարծիքով, ելնելով հրացանի հետհարվածի և աղմուկի մակարդակից՝ չի կատարվել ռետինե փամփուշտներով»:
Նշվում է, որ հունվարի 22-ի գիշերը Կիևի Գրուշևյան փողոցում կատաղի բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև, ինչի հետևանքով տուժել են բազմաթիվ մարդիկ և ստացած վերքերից մահացել է առնվազն երեք մարդ: