
Մամիկոն Խոջայանը՝ ադրբեջանական հիվանդանոցում (տեսանյութ)

Haqqin.az պորտալը ներկայացրել է մի տեսանյութ, որում պատկերված է հունվարի 28-ին Թովուզի շրջանում ադրբեջանական սահմանը հատած և ձերբակալված 77-ամյա Մամիկոն Խոջայանը, ով հոգեկան խնդիրներ ունի:
Միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան՝ Խոջայանը ենթարկվել է բժշկական հետազոտության, որպեսզի հստակություն մտցվի նրա առողջական վիճակի հարցում: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Խոջայանի ձեռքը կոտրվել է:
Տեսանյութում երևում է, որ նրա աջ ձեռքին առկա է վիրակապ: Բացի այդ, երևում է, որ նրա աչքը նույնպես որոշակիորեն վնասված է: Տեսանյութը՝ այստեղ: