ՀՀ սպորտի և երիտասարդության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի քննությունը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՀՀ սպորտի և երիտասարդության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի քննությունը: Դատական նիստը տեղի չունեցավ դատավոր Գայանե Կարախանյանի վատառողջ լինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին:

Հիշեցնենք՝ Վահե Էլոյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել կառավարության անհատական իրավական ակտը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև հարկադիր պարապուրդի ժամաբակահատվածի համար բռնագանձել  միջին աշխատվարձի գումարը: Դատարանում Վահե Էլոյանի շահերը ներկայացնում է Արգամ Նազանյանը, կառավարության շահերը՝ Ռաշիդ Գալստյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031