Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:
Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
«ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Ուստի, հավերժ երիտասարդ մարքսիստին կարող եմ ընդամենը բարեկամաբար խորհուրդ տալ՝ իր երկարաշունչ վերլուծություններն անելիս, առնվազն ԲՀԿ-ի մասով, հավատարիմ մնալ մարքսիզմի հիմնարար սկզբունքներից մեկին, այն է՝ ռեալիզմին»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն արձակուրդից կվերադառնա վաղը։ Իսկ մինչ այդ նրա բացակայության ընթացքում Աժ նախագահի պարտականությունները Հովիկ Աբրահամյանը դրել է ոչ թե Ազգային ժողովի նախագահի աոաջին տեղակալ Էդուարդ Շարմազանովի, այլ երկրորդ տեղակալ Հերմինե Նաղդալյանի վրա։
իրիայում պայքար է ընթանում իշխանությունների ու ահաբեկիչների միջև:
Թերթը հավելում է, որ «էլիտ շանթը» պատկանում է Վարշամ Ղարիբյանին, որը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն Է։ Այս լուրը հետաքրքիր է այն առումով որ կարծես թե Աղվան Հովսեփյանի ազդեցիկ զանգերը սկսել են կորցնել իրենց ուժը։
Աղբյուրները հաստատել են ևս մեկ մարդու մահանալու փաստը, ով վայր էր ընկել «Դինամո» մարզադաշտի 13 մետրանոց սյունաշարից:
Ըստ նույն աղբյուրների, կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետի առանձնատունը հսկվում է տեսախցիկներով, երեկ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանին «ՀԺ»-ն հարցրել է՝ արդյո՞ք Բալասանյանը իրավապահներին է ներկայացրել դեպքի տեսագրությունը:
Ավելի վաղ այդ օրենքների վրա իր ստորագրությունն է դրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Դրանց թվում են օրինակ օճառը, լվացքի փոշին, ձեթը, կոսմետիկան, պահածոները, պաղպաղակը, թեյը, սուրճը և այլն։ Այսինքն, նշված ապրանքները մանրածախ առևտրում կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ դրանց վրա կլինեն պետեկամուտների կոմիտեի 1 տրամադրած դրոշմապիտակները։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ մեկ զինծառայող մահացել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում գտնվող զորամասերից մեկում:
«Ոչնչացվեց, որովհետև երևի այդպես էր պետք,– թվարկել է Խաչատրյանը՝ բացատրելով, որ այսօրվա Հայաստանում միակ երևույթը, որ զարգանում է, արտագաղթն է,– այսօր արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ մեկը՝ արտերկիր, երկրորդը՝ դեպի գերեզմաններ, իսկ մյուս ուղղությունը բանտերն են, երբ մարդը չի ուզում նշված երկուսից որևէ ուղղությամբ գնալ ու այդ դեպքում էլ հայտնվում է բանտերում»։
Հունվարի 27-ին մեկնարկելիք ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանին Ստրասբուրգ են մեկնելու պատվիրակության բոլոր 8 անդամները: Նրանք Աժ միջանցքներում փորձում են արդարանալ, թե կարևոր ելույթ են ունենալու:
Մի քանի օր առաջ հայտարարված մրցույթի ժամանակ հաղթել է ոչ թե U.com, այլ ABC-Բիլայն համատեղ ընկերությունը, որն ըստ պատասխանատուների, ավելի մատչելի պայմաններ էր առաջարկել: Ինչով է պայմանավորված այս որոշումը՝ Գագիկ Խաչատրյան- Տիգրան Սարգսյան հակամարտությա՞մբ, թե՞ հաղթող ընկերության «բարեմասնություններով»:
Ընդգծվում է, որ նախորդ տարիներին Դավոսի ֆորումին Ռուսաստանը ներկայացրել են կա՛մ Վլադիմիր Պուտինը, կա՛մ էլ Դմիտրի Մեդվեդևը:
Հունվարի 22-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ Ռ.Խ.-ին պատկանող անասնագոմում (30 ք.մ):
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով երեկ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել ավելի քան 3000 չվերթ:
Զեկույցում նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները կեղծ մեղադրանքներով կալանավորել են տասնյակ քաղաքական ակտիվիստների, քննադատող լրագրողների, ինչպես նաև ընդունել են քաղաքացիների հիմնարար ազատությունները սահմանափակող օրենքներ:
Հունվարի 22-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 21-ին ժամը 23.10-ին թունավորման նախանշաններով «Սրբ. Գ. Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Խուդյակով փողոցի 84/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչներ՝ 1963թ. ծնված Ս., 1989թ. ծնված Ն., 1966թ. ծնված Հ. Գևորգյանները և 2007թ. ծնված Մ. Տեր. Բարսեղյանը:
Սնոուդենը հավելել է, որ նույն կերպ կարելի է իրեն մեղադրել այլմոլորակայինների հետ համագործակցելու մեջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
2013 թվականին Հյուսիսային ծովային ճանապարհով (Եվրոպան ու Արևելյան Ասիան միմյանց կապող ամենակարճ ուղի) անցել է ընդամենը 71 նավ, մինչդեռ նրան այլընտրանք հանդիսացող Սուեզի ջրանցքով անցել է 18.000 նավ:
Եթե նախկինում հայ «խոպանչին» կարող էր անցնել հարեւան Ուկրաինա եւ անձնագրում համապատասխան դրոշմ ունենալով՝ վերադառնալ Ռուսաստան եւ շարունակել աշխատել, հիմա 3 ամիս աշխատելուց հետո ստիպված կլինի լքել երկիրը: Սովորաբար տավուշցիները Ռուսաստանում շինարարության ոլորտում են աշխատում՝ ամիսը միջինը 1000-1200 դոլար աշխատավարձով:
ZN.UA-ի աղբյուրը հայտնել է, որ իշխանությունները պատրաստել են «Մայդանի» մաքրման պլան, որի շրջանակներում ներգրավվելու է ուժային կառույցների 8000 ներկայացուցիչ:
ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը տեղյակ չէ, թե անցած տարի ինքն իրեն սնանկ հայտարարած «Արմավիա» ավիաընկերությունն ում և ինչքան պարտք ունի:
Ընդհանուր առմամբ Չինաստանը սպառազինության կվերցնի 4 ավիակիր:
Հունվարի 21-ի երեկոյան Սոչիում անվտանգության ապահովման հարցը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը:
Այս մասին հայտնել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալությունը:
Ազարովը հերքել է շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են մայրաքաղաքում մտցնել արտակարգ դրություն: