Բաժիններ՝

Ուկրաինական ընդդիմությունը հայտնել է ոստիկանության հետ բախումներում առաջին զոհի գրանցման մասին

Сегодня պարբերականի փոխանցմամբ՝ «Մայդանի» ինքնապաշտպանության շտաբը հաստատել է 22-ամյա ակտիվիստի մահանալու փաստը: Նշվում է, որ ակտիվիստը վիրավորվել էր Կիևի կենտրոնում ոստիկանության հետ բախումներում, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, ուր և նա կնքել է իր մահկանացուն:

Ավելի վաղ ակտիվիստի մահանալու մասին տեղեկատվությունը սկսել էր շրջանառվել սոցցանցերում: Նշվում է, որ ակտիվիստը հունվարի 20-ին ընկել էր «Դինամո» մարզադաշտի 13 մետրանոց սյունաշարից, որտեղից ցուցարարները մոլոտովյան կոկտեյլներ են նետել ոստիկանների վրա:

Ակտիվիստի անունը չի նշվում: Նրա մահվան մասին տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: Սրանից առաջ ուկրաինական ընդդիմությունը հայտնել էր, որ վերջին օրերին ոստիկանության հետ բախումներում վիրավորվել է մոտ 1500 ցուցարար:

ZN.UA-ի աղբյուրը հայտնել է, որ իշխանությունները պատրաստել են «Մայդանի» մաքրման պլան, որի շրջանակներում ներգրավվելու է ուժային կառույցների 8000 ներկայացուցիչ: Նրանցից 4631-ը ներկայացնելու են ներքին զորքերը, 1460-ը ոստիկաններ են, իսկ 1530-ը՝ «Բերկուտի» մարտիկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս