Բաժիններ՝

Վրաստանը 2013 թվականին կրկնապատկել է գինու արտահանման ծավալը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը 2013 թվականին արտահանել է 46.747.800 շիշ խաղողի գինի (0.75 լիտր ծավալով): Դա 100 տոկոսով գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը: Այս մասին հայտնել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գինու ազգային գործակալությունը:

Նախորդ տարվա վերջին եռամսյակում Վրաստանը համաշխարհային շուկաներ է արտահանել 20.289.100 շիշ գինի: 2013 թվականին վրացական գինի ներկրողների թվում առաջատարը Ռուսաստանն է, որը հունիսից ներկրել է 23 միլիոն շիշ վրացական գինի, ինչը կազմում է վրացական գինու ողջ արտահանման 49 տոկոսը:

Վրացական գինու մյուս խոշոր ներկրողներն են Ուկրաինան (գինու ողջ արտահանման 25 տոկոսը), Ղազախստանը (9.4 տոկոս), Բելառուսը (3.2 տոկոս), Լեհաստանը (2.8 տոկոս): Ընդհանուր առմամբ, 2013 թվականին վրացական գինին արտահանվել է աշխարհի 46 երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս