 
                        Սնոուդենը հերքել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մասին մեղադրանքը
 
                                    Ամերիկյան The New Yorker պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հերքել է այն տեղեկատվությունը, թե համագործակցել է ռուսական հետախուզության հետ: Սնոուդենը հայտարարել է, որ ԿՀՎ-ի ու ԱԱԳ-ի գործունեության մասին տեղեկատվությունը հավաքել է ինքնուրույն:
Սնոուդենի խոսքերով՝ ռուսական հատուկ ծառայությունների հետ իր համագործակցության մասին ամերիկացի կոնգրեսականների հնչեցրած մեղադրանքներն անհիմն են: Ռուսաստանում ապաստան գտած Սնոուդենը հավելել է, որ նույն կերպ կարելի է իրեն մեղադրել այլմոլորակայինների հետ համագործակցելու մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        