Բաժիններ՝

Սադրիչների կանգ չառնելու դեպքում իշխանությունները կկիրառեն օրենսդրությամբ նախատեսված ուժ. Ազարով

Ռուսական Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը սպառնացել է Կիևում կիրառել օրենսդրությամբ նախատեսված ուժ: Միևնույն ժամանակ Ազարովը չի մանրամասնել, թե օրենսդրությամբ նախատեսված ինչ միջոցների մասին է խոսքը: Ազարովի խոսքերով՝ իշխանություններն այլ ելք չեն ունենա, եթե սադրիչները կանգ չառնեն:

Ազարովը հերքել է շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են մայրաքաղաքում մտցնել արտակարգ դրություն և հույսեր են կապում առողջ մտածելակերպի հետ: Ազարովն անհրաժեշտ է համարում, որ մարդիկ իրենք համոզվեն նրանում, որ իրենց առաջարկում են քաոս ու ավերածություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031