Տիգրան Ուրիխանյան. ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը

Երեկ հրավիրած ասուլիսում մարքսիստ Դավիթ Հակոբյանը տեսակետ էր հայտնել, որ ԲՀԿ առաջիկա համագումարում կուսակցապետ կընտրվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է Դավիթ Հակոբյանին:

«ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Ուստի, հավերժ երիտասարդ մարքսիստին կարող եմ ընդամենը բարեկամաբար խորհուրդ տալ՝ իր երկարաշունչ վերլուծություններն անելիս, առնվազն ԲՀԿ-ի մասով, հավատարիմ մնալ մարքսիզմի հիմնարար սկզբունքներից մեկին, այն է՝ ռեալիզմին»,- իր գրավոր պատասխանում ասել է Տիգրան Ուրիխանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031