Վախենում են «խոպան» գնալ
tesankyun.am-ը գրում է. Սահմանամերձ Տավուշի մարզում գործազրկությունը մեծ տոկոս է կազմում, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու շնորհիվ գործազրկությունը որոշ չափով մեղմվում է: Գարնան գալու հետ մարզի բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ հավաքում են ճամպրուկները, մեկնում հյուսիս՝ արտագնա աշխատանքի:
Սակայն այս տարի Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողները շվարած են: Ռուսաստանի դաշնությունում օրենք է ընդունվել, որի համաձայն՝ այդ երկիր առանց վիզայի մուտք ունեցող երկրների քաղաքացիներն այսուհետ Ռուսաստանում կարող են բնակվել 90 օրից ոչ ավել՝ 180 օրվա ընթացքում:
Եթե նախկինում հայ «խոպանչին» կարող էր անցնել հարեւան Ուկրաինա եւ անձնագրում համապատասխան դրոշմ ունենալով՝ վերադառնալ Ռուսաստան եւ շարունակել աշխատել, հիմա 3 ամիս աշխատելուց հետո ստիպված կլինի լքել երկիրը: Սովորաբար տավուշցիները Ռուսաստանում շինարարության ոլորտում են աշխատում՝ ամիսը միջինը 1000-1200 դոլար աշխատավարձով:
Եթե աշխատած գումարից հանում ենք Ռուսաստան մեկնելու եւ վերադարձի , այնտեղ մնալու, սննդի ծախսերը, պարզ է դառնում, որ 3 ամիս անց «խոպանչին» չի կարող մեծ գումարով տուն վերադառնալ: Եւս մի հանգամանք, որ տավուշցի «խոպանչիներին» մտահոգում է : Ըստ տարածված լուրերի՝ 2014թ. մայիսից Ռուսաստանում չեն գործելու այլ երկրների քաղաքացիների վարորդական իրավունքների վկայականները, Ռուսաստանում տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հարկավոր կլինի այնտեղ քննություն հանձնել:
Մանրամասները այստեղ`