
Ուկրաինայում պաշտոնապես ուժի մեջ են մտել Գերագույն ռադայի ընդունած աղմկահարույց օրենքները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայում պաշտոնապես ուժի մեջ են մտել հունվարի 16-ին Գերագույն ռադայի ընդունած օրենքները, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում:
Դրանցից մեկն առնչվում է դատարանների կարգավիճակի փոփոխմանը՝ կապված քաղաքացիների անվտանգության պաշտպանության հավելյալ միջոցների հետ: Մի շարք փորձագետներ ու իրավապաշտպան կազմակերպություններ արդեն իսկ «դրակոնյան» են որակել այդ օրենքը, որը սահմանափակում է մարդու իրավունքները:
Ավելի վաղ այդ օրենքների վրա իր ստորագրությունն է դրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: