Բաժիններ՝

Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցում է ավելի քան 2500 քաղաքական գործիչ ու գործարար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավոսում մեկնարկել է Համաշխարհային տնտեսական 44-րդ ֆորումը, որի հիմնական թեմաների թվում են լինելու տնտեսական ճգնաժամի հարուցած գլոբալ փոփոխությունները և տնտեսական աճ գրանցելու նոր ուղիների փնտրտուքը:

Ֆորումին մասնակցում է աշխարհի ավելի քան 2500 հանրահայտ քաղաքական գործիչ ու գործարար, այդ թվում նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ճապոնիայի ու Իտալիայի վարչապետներ Սինձո Աբեն ու Էնրիկո Լետտան, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Նրանք չորս օր բանակցելու են, մասնակցելու են քննարկումների, երեկույթների, սահելու են դահուկներով: Ինչ վերաբերում է ֆորումին Ռուսաստանի մասնակցությանը, ապա այս անգամ այդ երկիրը Դավոսում ներակայցնելու են փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, Сбербанк և ВТБ խոշորագույն բանկերի ղեկավարները:

Ընդգծվում է, որ նախորդ տարիներին Դավոսի ֆորումին Ռուսաստանը ներկայացրել են կա՛մ Վլադիմիր Պուտինը, կա՛մ էլ Դմիտրի Մեդվեդևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս