Դրոշմելու են ամեն ինչ

«ՀԺ»-ն գրում է. ՀՀ կառավարությունը մտադիր է այս տարվա ապրիլի 1-ից դրոշմապիտակով օծել բազմաթիվ ու բազմապիսի ապրանքներ: Դրանց թվում են օրինակ օճառը, լվացքի փոշին, ձեթը, կոսմետիկան, պահածոները, պաղպաղակը, թեյը, սուրճը և այլն։ Այսինքն, նշված ապրանքները մանրածախ առևտրում կարող են հայտնվել միայն այն դեպքում, երբ դրանց վրա կլինեն պետեկամուտների կոմիտեի 1 տրամադրած դրոշմապիտակները։ Այդպիսիք անցած տարվանից արդեն կիրառվում են զովացուցիչ ըմպելիքների, գարեջրի, հանքային ջրերի շշերի վրաԿառավարությունն իր առաջիկա նիստում քննարկելու է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որում էլ հենց ներառված է վերը նշված դրույթը։ Դրոշմապիտակավորելու այս նախաձեռնությունը կառավարությունը պատճառաբանում է տնտեսության ստվերային հատվածի դեմ պայքարի նկատառումներով։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս