Վարդանիկի որդին սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին

«ՀԺ»-ն գրում է. Երեկ Գյումրիից տեղեկություն ենք ստացել, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանն իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ սպառնալիքներ հնչեցրել: Ըստ նույն աղբյուրների, կրտսեր Ղուկասյանը և յուր խումբը զինված են եղել, իսկ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Հաշվի առնելով, որ Գյումրիի քաղաքապետի առանձնատունը հսկվում է տեսախցիկներով, երեկ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանին «ՀԺ»-ն հարցրել է՝ արդյո՞ք Բալասանյանը իրավապահներին է ներկայացրել դեպքի տեսագրությունը: «Սամվել Բալասանյանը Հայաստան է վերադարձել երեկոյան և նշված տեղեկությանն ականատես չի եղել։ Տան մերձակայքում իսկապես կան տեսանկարահանող սարքեր և տեսագրությունը դիտելուց հետո միայն կկարողանանք հետագա քայելրի մասին խոսել»,- պատասխանել է Եգանյանը:

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031