Հակառակորդի ոտնձգություններից հետո դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ Արմեն Հովհաննիսյանը և նրա ընկերները, ջոկի անդամները հերոսաբար մարտնչել, կռվել են և արժանի պատասխանը տվել են հենց այդ պահին: Հակառակորդը, կրելով ծանր կորուստներ, մի քանի զոհ և նաև շուրջ 25 վիրավորներ, հետ են շպրտվել մեր դիրքերից:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում հանդիպում են այս ուրբաթ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Բացի այդ, կառավարությունն ընդլյանել է այն հատուկ միջոցների ցանկը, որոնց կարող են օգտագործել ոստիկանները:
Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը:
Այս մասին հայտարարել է ՆԳՆ-ի՝ հասարակական կապերի վարչության պետ Սերգեյ Բուրլակովը:
Տղամարդը վազելով դեպքի գնացքը՝ փորձել է գլուխը դնել գնացքի անիվների տակ, սակայն գլուխը կպել է գնացքի դիմային մասում մի դետալի եւ միայն վնասվել: Նրան տեղափոխել են Արմավիրի հիվանդանոց:
Բառոզուն ընդգծել է, որ իրեն ցնցել են Ուկրաինայից ստացված լուրերը, որոնցում խոսք է գնացել ցուցարարների զոհվելու մասին:
Հունվարի 22-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 82 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտաքին գործերի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հիշատակվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այն սպառնում է ողջ տարածաշրջանին:
Հազարավոր արցախցիներ այսօր հավաքվել էին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում՝ մասնակցելու օրերս ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պաշտոնին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ միասին պատրաստ է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նոր առաջարկներ ներկայացնել: Լավրովը նաև նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախնական առաջարկներ կան բանակցությունների սեղանին, որոնք կողմերը չեն մերժում, բայց լրացուցիչ ջանքեր են պետք սկզբունքային պայմանավորվածությունների հասնելու համար:
Նշվում է, որ Գյուլերի առողջական վիճակը գնալով բարելավվում է:
Մի կողմից քննադատում են, որ մեկուսացման մեջ ենք, հետո էլ ասում են, որ ընդհանրապես պետք չէ գնալ այլ երկրներ, պետք չէ դեսպանություններ բացել: Մի բան պարզ է՝ դիվանագիտությունը իրականացվում է այցելությունների, բանակցությունների, հանդիպումների, պայմանագրերի, միջազգային կառույցների հետ հարաբերւթյամբ և այլն: Այդ քննադատությունների մեջ հակասություն կա: Մեկ լսում էինք, որ քննադատում էին, թե ինչ-որ մի երկրի հետ վատացել են հարաբերությունները, հետո մի ժամանակ անց աղմուկ են բարձրացնում, որ չափազանց սերտացել են այդ նույն երկրի հետ հարաբերությունները:
Երջանկությունը կրկնապատկվում է, երբ այն կիսում են, վիշտը պակասում է, երբ այն կիսում են: Մենք` իբրև «Կովկասամ», արդեն 4 տարի է` ինչ լուռ աշխատանքներ ենք կատարում և, առանց շահարկելու հայերին, փորձում ենք հասկանալ նրանց:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ինքը տեղյա՞կ էր, որ ընդունվել է ՄՄ անդամակցության մասին որոշում, երբ իր տեղակալը սեպտեմբերի 3-ի նախօրեին հայտարարում էր, որ ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին հնարավոր չէ:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել: «Անադոլու» գործակալության ներկայացուցիչը և թուրք պատմաբան, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օքթայը Երևանում հանդիպումներ են ունեցել` գրասենյակի բացման թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գրասենյակի տարածք վարձակալելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում, տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Աշտարակի և Ապարանի:
Չիժովի խոսքերով՝ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի նախագիծը գործնականում պատրաստ է:
Հունվարի 20-ին, ժամը 04-ի սահմաններում, դուրս գալով Ծերեթելի 6-րդ հիվանդանոցից, հիվանդը կորել է: Վիրահատությունից հետո առաջացել են որոշակի խնդիրներ՝ հիշողության հետ կապված:
Արտաշատի «Ալիշան» պահածոների գործարանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին մեղադրում է գազի վճարի հաշվարկը կեղծելու և սպառված վառելիքի դիմաց 11-12% ավելի գումար գանձելու մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն «Ալիշան» ՍՊ ընկերության հիմնադիր-սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը ներկայացրեց իր փաստարկներն՝ ընդդեմ «ՀայՌուսգազարդի»:
«Նրանք հանդիպման ընթացքում չբացահայտեցին, թե ովքեր են: Նրանք երկրից հեռացել են այս առավոտ և սպասել են այնքան, մինչև հեռանան Հայաստանից, որից հետո նոր տեղադրել են այդ նկարները համացանցում: Այսինքն` պարզ է, որ սա ծուղակ էր»,- ավելացրեց Ռ. Կիրակոսյանը:
Իսրայելական կողմի այսօրվա հարվածը հասցվել է այն բանից մեկ օր անց, ինչ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացավ դաս տալ ՀԱՄԱՍ-ին ու Իսրայելի հրետակոծությամբ զբաղվող մյուս խմբավորումներին:
Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Հիմա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համար դժվար ժամանակներ են: Քոչարյանի ակտիվությունը և հնարավոր վերադարձը նրան կարող են ստիպել ընտրություն կատարել ունեցածը պահպանելու և «բարգավաճման» անորոշ հեռանկարի միջև:
Հայրենիքի պաշտան, սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին հայկական «Վիքիպեդիայում» հոդված է ստեղծվել: Նա իր սեփական կյանքով հայրենիքը պաշտպանեց`ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցումից հայկական տարածք, և դարձավ հերոս:
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկումները թեժացան, ու գործը հասավ միմյանց վիրավորելուն:
«Անկեղծ ասեմ` ես հեռացա այն պահից, երբ սկսեցին հնչել քաղաքական կարգախոսներ»,- հունվարի 18-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով նույնպես դեմ է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքին:
«Պարոն Աշոտյանն իր անձնական կարծիքն է հայտնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին՝ Հայաստանի Հանրապետությունը վերանվանել Արևելյան Հայաստանի Հանրապետության