«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի զանգերը այլևս ազդեցիկ չե՞ն

«Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ «Էլիտ Շանթ» ԱՊԸ-֊ն վերջերս տուգանվել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի կողմից։ ՍՊԸ-ի տնօրեն Վալերիկ Սարիկյանը Հայաստան է ներմուծել 2124 կգ ապրանք, սակայն մաքսային մարմնին անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ սահմանված ժամանակում չի ներկայացրել։ Արդյունքում՝ ընկերությունը տուգանվել է 50.000 դրամով։ Թերթը հավելում է, որ «Էլիտ շանթը» պատկանում է Վարշամ Ղարիբյանին, որը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորյալն Է։ Այս լուրը հետաքրքիր է այն առումով որ կարծես թե Աղվան Հովսեփյանի ազդեցիկ զանգերը սկսել են կորցնել իրենց ուժը։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031