
«Արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ մեկը՝ արտերկիր, երկրորդը՝ դեպի գերեզմաններ, իսկ մյուս ուղղությունը բանտերն են…» Լյովա Խաչատրյան

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով այսօրվա Հայաստանի իրավիճակի մասին, ասել է, թե մարդիկ փող չունեն, որովհետև աշխատանք չունեն։ «Աշխատանք էլ չունեն, որովհետև աշխատատեղ չկա։ Իսկ աշխատատեղ չկա, որովհետև փոքր և միջին բիզնես չկա։ Փոքր և միջին բիզնես էլ չկա, որովհետև ոչնչացվեց այդ ամենը։ Ոչնչացվեց, որովհետև երևի այդպես էր պետք,– թվարկել է Խաչատրյանը՝ բացատրելով, որ այսօրվա Հայաստանում միակ երևույթը, որ զարգանում է, արտագաղթն է,– այսօր արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ մեկը՝ արտերկիր, երկրորդը՝ դեպի գերեզմաններ, իսկ մյուս ուղղությունը բանտերն են, երբ մարդը չի ուզում նշված երկուսից որևէ ուղղությամբ գնալ ու այդ դեպքում էլ հայտնվում է բանտերում»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։