Բաժիններ՝

Ադրբեջանական կողմը շարունակում է հայտնել իր կորուստների մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի զինծառայողը վիրավորել է իրեն: Միջադեպը դարձյալ գրանցվել է շփման գծի մոտ գտնվող զորամասերից մեկում:

Այստեղ 19-ամյա զինծառայող Հագանի Մանաֆօղլուն զենքի հետ անզգուշաբար վարվելու հետւանքով կրակել է իր ոտքին, ինչից հետո նրան հոսպիտալացրել են: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է տվյալ փաստը: Տարվում է հետաքննություն:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ մեկ զինծառայող մահացել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում գտնվող զորամասերից մեկում: Այստեղ ժամկետային զինծառայող Ակպեր Աջարօղլու Ալիևը մահացել է սրտի անբավարարվածությունից: Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում իրականացրած դիվերսիայից հետո ադրբեջանական կողմը շարունակ հայտնում է իր կորուստների մասին՝ դրանք, սակայն, ներկայացնելով որպես ոչ մարտական կորուստներ: Ադրբեջանական կողմը երեկ էլ հայտնել էր շփման գծի մոտ 4 զինծառայողի վիրավորվելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս