«Հունիսի 23-ին Էրենբունու զինկոմիսարիատից զանգահարել են Արսենի հորը՝ Արմենին և հայտնել, որ Ստեփանակերտից տղային ուղղաթիռով տեղափոխում են Մուրացանի հոսպիտալ և նույնիսկ խնդրել են, որպեսզի այդ մասին աղմուկ չբարձրացնենք: Երբ Արսենին տեղափոխել են հոսպիտալ, պարզվել է, որ նա վնասվածքներ է ստացել որովայնի, աղիների և պոչուկի հատվածում»:
Վերջին օրերի ընթացքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հնչել են տարբեր տնտեսական գնահատականներ: Խնդրի լուծման վերաբերյալ առաջարկվել են տարբեր մեխանիզմներ:
Նախնական տվյալներով՝ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:
Այս մասին այսօր հայտարարել են հարավկորեացի լրագրողները, որոնք լուսաբանում են Հյուսիսի ու Հարավի միջև ստեղծված միասնական համատեղ ձեռնարկության հետագա ճակատագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքը:
Նրան դանակահարությունից անմիջապես հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես փոխանցեցին հիվանդանոցից, վարորդը եղել է գիտակից վիճակում, դանակի հարվածը հասցվել է թեւին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրահատարան եւ այս պահին վիրահատվում է:
Ավելի մեծ խնդիրներ էլ ունենք. շուտով, ըստ սցենարի, կփորձեն փակել մեր աչքերը` հասարակական տրանսպորտի ուղեվարձը թողնելով 100 դրամ
Նրանցից երկուսը՝ որպես բողոքի նշան, կարել են իրենց բերանը և այժմ ունեն բուժօգնության կարիք:
Իշխանությունը որոշել է տեղի չտալ բողոքի ակցիաներին և «արտոնությունների մասին» ինչ-որ հեքիաթներով փորձում է սիրաշահել, կամ, ինչպես Գալուստ Սահակյանն է ասել, «զուսպ սիրել» հասարակությանը:
Սեգալովիչը 48 տարեկան էր, վերջին տարիներին նա զբաղեցնում էր Yandex-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մահվան պատճառները չեն հաղորդվում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ Գալիսիայի ինքնավար մարզում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ, որն ավելի քան յոթ տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:
Վերջին շրջանում գազի գնի հետ կապված իրարանցումներից խույս չի տվել նաև Ախուրյանը: Գյուղը Գյումրիին կապող միակ տրանսպորտային միջոցն անհատական տաքսիներն են, որոնց վարորդների մեծ մասը մինչև հուլիսի 7-ը գործող 100 դրամ ուղեվարձն ինքնագլուխ փոփոխել ու դարձրել են 150 դրամ:
Հուլիսի 25-ին, ժամը 16.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 17 շենքի դիմաց այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի դիմաց տեղի է ունեցել դանակահարություն: Ըստ նախնական տեղեկությունների, դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս տեղեկությունը հաստատեցին նաև ոստիկանության մեր աղբյուրները:
Ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան այսօր տեղափոխվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտակայք, որտեղ հսկողություն էին սահմանել ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք:
Որոշումն ուժի մեջ կմտնի վաղը՝ ԵՄ-ի Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո:
Հուլիսի 25-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Վակայի հրապարակում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է խանութ: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Քոնդոլիզա Ռայսը վրացական պատվիրակության հետ հանդիպել է Սթենֆորդի համալսարանում (Կալիֆոռնի նահանգ), ուր նա աշխատում է որպես քաղաքագիտության պրոֆեսոր:
Դեռևս չբացահատված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 26 OS 919 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989 թ. ծնված Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ 2004 թ. ծնված Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:
ԵՄ-ի անդամ 27 երկրների արտգործանախարարների խորհուրդը 2010 թվականին Եվրահանձնաժողովին մանդատ էր տրամադրել Ասոցացման մասին երկկողմանի համաձայանգրի ստորագրման շուրջ Վրաստանի հետ բանակցություններ վարելու համար:
Հիմնական շեշտը մենք դնելու ենք վճարման միասնական համակարգի ներդրման վրա, որը սոցիալապես խոցելի խմբերին կառաջարկի տարբերակներ: Այսկերպ մենք կբարձրացնենք նաև ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը:
Իսրայելը պահանջում է, որ փոխհատուցման վճարումը գնահատվի որպես գթասրտության կամավոր ակտ և ոչ թե հակաիրավական գործունեության համար վնասի փոխհատուցում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ընդդեմ «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի գործով դատաքննությունը:
«Ռոսիա» կոչվող տոնավաճառի դիմաց տեղի է ունեցել դանակահարության դեպք: Ըստ նախնական տեղեկությունների, դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության մեր աղբյուրները:
Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երևանցիներին:
Քաղաքապետն ինչի՞ պետք է ընկճվի: Կընկճվի, եթե տրանսպորտ չլինի: Հասարակությանն այնքան մեծ շերտ ունի: Այստեղ նստած, տեսնում եմ, որ մի հինգ հոգի իմ կողմից են: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է հրաժարական տամ: Մենք ձեզ համար ապրուստի միջոց ենք
Գ. Սահակյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է բողոքի ոչ թե սակագնի դեմ, այլ՝ Կառավարությունը պետք է սոցիալական ծրագրեր իրականացնի, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա ու ոլորտը մի փոքր մանրամասնի:
Ուղերձի հեղինակների խոսքերով՝ Իրանի ժողովուրդն աջակցելու է նրանց, ովքեր պայքարում են արդարության համար:
«Մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից…»
«Մեկը ես՝ որ թարս աճած չլինեի, ինչի՞ էի գալիս ձեզ մոտ: Ձեզ նյութ եմ գալիս տալիս, սպասարկում եմ»
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է կեղծ խմիչքներ պատրաստելու և իրացնելու, դրոմանիշներ կեղծելու կամ իրացնելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: