«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիան տեղափոխվել է Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ (տեսանյութ)
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան այսօր տեղափոխվել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան մոտակայք, որտեղ հսկողություն էին սահմանել ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք: Ակտիվիստներն այնուհետ կանգառներում շարունակել են հորդորել քաղաքացիներին` չվճարել 150 դրամ և չդառնալ անարդարության զոհ: Նրանք ձեռքերում պահել էին պաստառներ`ուղղված վարորդներին: