Անտառային ֆոնդի պահպանության համար Թուրքիան ծախսել է մոտ 354 մլն դոլար

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառնտեսության նախարարությանը անտառտնտեսության գլխավոր վարչությունը զեկույց է հրապարակել, որտեղ նշվել է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում անտառային ֆոնդի պահպանության համար ծախսվել է մոտ 16.5 մլրդ թուրքական լիրա (մոտ 345 մլն դոլար)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրանք հիմնականում ուղղվել են անտառային ֆոնդի պահպանությանը, կանաչապատմանը, հողային և ջրային ռեսուրսների օգտագործմանը, հրդեհաշիջման ուղղաթիռների ու ինքնաթիռների ձեռքբերմանը և էրոզիայի վերահսկմանը։

Վարչությունը նաև հայտնել է, որ 2026-ի երկրորդ կեսին նախատեսվում է 10 մլրդ 217 մլն լիրայի ներդրում։ Այդ միջոցների մի մասը կուղղվի կլիմայական փոփոխությունների պարագայում անտառների զարգացմանը, անտառային հրդեհների դեմ պայքարին, ինչպես նաև էրոզիայի կանխարգելմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31