Բաժիններ՝

Դամասկոսի քրիստոնեաբնակ արվարձանում ուժգին պայթյուն է որոտացել

Al Ihbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր ուժեղ պայթյուն է որոտացել Դամասկոսի Ջերման քրիստոնեական արվարձանում: Արվարձանի մարդաշատ կենտրոնական հրապարակում պայթեցվել է ռումբով բեռնված մի ավտոմեքենա:

Նախնական տվյալներով՝ խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Անվտանգության ուժերը շրջափակել են ահաբեկչության վայրը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս