Թուրքիայում յուրաքանչյուր 4-րդ մարդն օգտվում է առցանց կրթությունից

Թուրքիայում 16-74 տարեկան անձանց շրջանում ինտերնետի օգտագործման մակարդակն 2026-ին հասել է 92.3%-ի, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 1.4 տոկոսային կետով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աճել է հատկապես կրթական նպատակներով համացանցի կիրառումը. եթե 2017-ին առցանց հարթակներում կրթական կամ վերապատրաստման գործընթացներին մասնակցողների թիվը կազմում էր 6.5%, ապա այս տարի այդ ցուցանիշը հասել է 22.9%-ի։

Այսպիսով ստացվում է, որ Թուրքիայում յուրաքանչյուր 4-րդը օգտվում է առցանց կրթությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ թվային հարթակներում կրթություն ստացող կանանց մասնաբաժինը (23.5%) փոքր-ինչ գերազանցում է տղամարդկանց (22.4%)։ Սակայն կոնկրետ առցանց դասընթացների դեպքում տղամարդիկ ավելի ակտիվ են (8.1%), քան կանայք (7.8%)։

Ուսումնական գործընթացի տեղափոխումը թվային տիրույթ մեծապես պայմանավորված է սմարթֆոնների ու պլանշետների լայն տարածմամբ, ինչպես նաև «Covid-19» համավարակի ժամանակաշրջանում ձևավորված անհրաժեշտությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31