Նինոծմինդայում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիներից երկուսը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն (լրացված)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
ՀՀ Բավրայի անցակետ են մեկնել Ամասիայի ՀՓՋ-ից երկու հրշեջ-փրկարարներ և մեկ շտապօգնության բրիգադ:
Դեռևս չբացահատված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 26 OS 919 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանը, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանը և 1989 թ. ծնված Հ. Դավթյանը, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ 2004 թ. ծնված Մ. Կարապետյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և անհրաժեշտ է շտապ տեղափոխել Հայաստանի Հանրապետություն:
Ժամը 14.11-ին Մ. Կարապետյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Աշոցքի ԲԿ, այնուհետև Գյումրու ԲԿ:
Առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Ժամը 16.25-ի Հ. Դավթյանը նույնպես տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: