Բաժիններ՝

Թիկնիզյանը հեռանում է Ցրվենայից․ հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան հայ պաշտպանը

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է «Чемпионат» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ կլքի սերբական ակումբը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կողմերն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ, որի արժեքը կկազմի 5 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Թիկնիզյանը բելգրադյան թիմի շարքերը համալրել էր 2025 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ցրվենա Զվեզդայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31