Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի զորքերը կարող են վերստին զբաղեցնել Քեսոնի արդյունաբերական համալիրի տարածքը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի զինված ուժերը կարող են վերստին զբաղեցնել սահմանային Քեսոնի միջկորեական արդյունաբերական համալիրը:

Այս մասին այսօր հայտարարել են հարավկորեացի լրագրողները, որոնք լուսաբանում են Հյուսիսի ու Հարավի միջև ստեղծված միասնական համատեղ ձեռնարկության հետագա ճակատագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքը:

Նշվում է, որ Փհենյանի իշխանությունները նմանատիպ զգուշացմամբ հանդես են եկել այն բանից հետո, ինչ անարդյունք է ավարտվել այդ ինդուստրիալ համալիրի նորմալ գործունեության շուրջ բանակցությունների վեցերորդ արդյունքը:

Սեուլում այդ զգուշացումն ընդունել են որպես Քեսոնի շուրջ մեկ շաբաթ տարվող բանակցությունների ավարտման սպառնալիք, որոնք կարող են այլևս չվերսկսվել:

Քեսոնի արդյունաբերական համալիրը չի գործում այս տարվա ապրիլից սկսած, երբ ԿԺԴՀ-ի իշխանությունները թույլ չտվեցին, որ նրա տարածք մուտք գործեն 53.000 հյուսիսկորեացի աշխատակիցներ, որոնք աշխատում են այնտեղ ծավալված հարավկորեական 123 ձեռնարկություններում: Քեսոնի արդյունաբերական համալիրը բացվել է 2004 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս