Քոնդոլիզա Ռայսը կդառնա Բիձինա Իվանիշվիլիի խորհրդատուն. Известия

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Վրաստանի նոր կառավարությանն առաջարկել է իր օգնությունը, որպեսզի Վրաստանի նոր իշխանությունները ավելի լավ «գլուխ հանի» վաշինգտոնյան կոնյուկտուրայից:

Քոնդոլիզա Ռայսը վրացական պատվիրակության հետ հանդիպել է Սթենֆորդի համալսարանում (Կալիֆոռնիա նահանգ), ուր նա աշխատում է որպես քաղաքագիտության պրոֆեսոր:

Հանդիպումից հետո Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն հայտարարել է, որ դրանք լավ և ջերմ բանակցություններ էին: Նա հավելել է, որ Ռայսի գիտելիքներից ու փորձից օգտվելու նախաձեռնությունը ծագել է հենց Ռայսից:

Ջափարիձեի խոսքերով՝ Ռայսը խոստացել է աջակցել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և արդեն իսկ ինչ-որ խորհուրդ է տվել՝ կապված տարածաշրջանային անվտանգության հետ:

Վրացական կողմի համար Ռայսի անձը հետաքրքրական է նաև նրանով, որ նա քաջատեղյակ է վերջին տարիներին Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններից, ինչը մասնավորապես առնչվում է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031