Բաժիններ՝

Զինվորը հրազենային վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխվել է հոսպիտալ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 25-ին, shamshyan.com-ին էին դիմել Երևան քաղաքի Էրեբունու վարչական շրջանի բնակիչներ, ամուսիններ Արմեն և Հեղինե Հովհաննիսյանները, ովքեր հայտնել են, որ արդեն մի քանի օր է՝ իրենց որդին գտնվում է ՀՀ ՊՆ Երևանի Մուացան փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Էրեբունու զինկոմիսարիատի կողմից 2012թ հունիսին բանակ զորակոչված 19-ամյա Արսեն Հովհաննիսյանի հարազատները պատմում էին.

«Հունիսի 23-ին Էրեբունու զինկոմիսարիատից զանգահարել են Արսենի հորը՝ Արմենին և հայտնել, որ Ստեփանակերտից տղային ուղղաթիռով տեղափոխում են Մուրացանի հոսպիտալ և նույնիսկ խնդրել են, որպեսզի այդ մասին աղմուկ չբարձրացնենք: Երբ Արսենին տեղափոխել են հոսպիտալ, պարզվել է, որ նա վնասվածքներ է ստացել որովայնի, աղիների և պոչուկի հատվածում»:

Ծնողները ֆոտոլրագրողին հայտնել են, որ Մուրացանի բժիշկներին հաջողվել է մահվան ճիրաններից դուրս բերել Արսենին և արդեն 2 անգամ վիրահատություն է կատարվել: Թե ինչ հանգամանքներում է հրազենային վնասվածք ստացել իրենց որդին, հարազատներին դեռևս հստակ ոչինչ չեն հայտնում:
Միայն ասում են, որ վնասվածքը նա ստացել է իր հետ ծառայակից շարքայինի կողմից, իսկ հրազենը եղել է դիպուկահարի զենք՝ СВД, իսկ այդ հրազենը հաշվառված է եղել ոչ թե շարքայինի անվամբ, այլ՝ սպաներից մեկի անունով ու հիմա տեղեկություններ են տարածում, թե այդ սպան լվացվելու ժամանակ հրազենը թողել է շարքայինի մոտ:

Ծնողները նաև արդարացիորեն բարձրաձայնում են, որ այս մի քանի օրերի ընթացքում պաշտպանության նախարարության պատասխանատուներից ոչ ոք չի հետաքրքրվել իրենց վիճակով:
Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031