Բաժիններ՝

Դանակահարել են 67 համար երթուղին սպասարկող վարորդին

ԳԱԼԱ-ն րոպեներ առաջ տեղեկություն է ստացել, որ մայրաքաղաքում՝ «Ռոսիա» կոչվող տոնավաճառի դիմաց տեղի է ունեցել դանակահարության դեպք: Ըստ նախնական տեղեկությունների, դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության մեր աղբյուրները:

ԳԱԼԱ-ի թղթակիցը այս պահին դեպքի վայրում է: Նա եւս փոխանցում է, որ դեպքի վայրում նկատել է արյան հետքեր, ինչպես դրսում, այնպես էլ միկրոավտոբուսում: Այնտեղ են նաև ոստիկանները:

Այլ մանրամասներ՝ ավելի ուշ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031