
Մահացել է Yandex-ի հիմնադիրներից մեկը

Մահացել է Իլյա Սեգալովիչը, ով հանդիսանում է Yandex-ի հիմնադիրներից մեկը: Այս մասին ընկերության բլոգում գրել է Արկադի Վոլոժը:
Սեգալովիչը 48 տարեկան էր, վերջին տարիներին նա զբաղեցնում էր Yandex-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը:
Նշենք, որ Սեգալովիչը Վոլոժի հետ ընկերներ են եղել դեռևս դպրոցից. նա 1997 թվականին ստեղծեց Yandex որոնողական համակարգը, իսկ 2000 թվականին` համանուն ընկերությունը:
Կնոջ` Մարիա Սեգալովիչի հետ միասին կազմակերպեցին «Մարիամի երեխաները» բարեգործական կազմակերպությունը:
Մահվան պատճառները չեն հաղորդվում: Նշվում է, որ Սեգալովիչը ունի 4 երեխա: