Անդրեն գտնվում է բժիշկների հսկողության տակ. Ազգս պայքարում է անարդարության դեմ, շատ կուզեի լինել ձեր կողքին
Դիզայներ Ֆաինա Հարությունյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր երգիչ Անդրեի` բուժզննման ընթացքում արված լուսանկար եւ առողջություն մաղթել նրան: Գրառումը մեծ իրարանցում էր առաջացրել օգտատերերի շրջանակում, որոնք փորձում էին պարզել` ինչ է պատահել երգչին: BRAVO.am-ին հաջողվել է կապ հաստատել Անդրե Հովնանյանի հետ, որը միջադեպի վերաբերյալ ասել է.«Այս պահին գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո, բայց, փառք Աստծո, համեմատաբար լավ եմ. կարողանում եմ քայլել, շնչել… Ինքնազգացողությունս վատացավ օրեր առաջ, երբ ճամպրուկներս էի հավաքում` Յուրմալա մեկնելու համար: Մեկ ժամվա մեջ երկու շտապօգնություն կանչեցին, արդյունքում արգելեցին ինքնաթիռ նստել, ընկերներս էլ` Սոֆին, Նազենին եւ Ավետը, ասացին` ինձ այս վիճակում չեն թողնի, բայց ես «հրամայեցի», որ գնան, քանի որ «Նոր ալիք»-ում մեր մասնակիցն ուժեղ պատվիրակության եւ աջակցության կարիք ունի»:
Կայքի հարցին, թե առողջական ինչ խնդիրներ ունի եւ ինչի հետեւանքով է այդ վիճակում հայտնվել, երգիչը պատասխանել է. «Վերջին ամիսների ընթացքում աշխատել եմ գերծանրաբեռնված գրաֆիկով, հանգստին տրամադրելու ժամանակ գրեթե չեմ ունեցել, բացի այդ, սրտիս ազդել են տեղի ունեցող անարդարությունները, որոնց մասին լռում էի, ներս գցում, ինչի պատճառով էլ այս օրին հասա»:
Անդրեն նաեւ հետեւյալն է ասել. «Շատ ազդված եմ այս դեպքերից: Ազգս պայքարում է անարդարության դեմ: Շատ կուզեի լինել ձեր կողքին: Թեեւ ֆիզիկապես ի վիճակի չեմ, բայց հոգեպես եւ գաղափարապես ձեզ հետ եմ: Դեմ եմ, որ քաղաքացիներին այսքան անմարդկայնորեն կողոպտեն: Ամոթ այն հայերին, որոնք PR-ի համար մասնակցում են ակցիաին, այն դեպքում, երբ կարող են շատ հանգիստ գնալ հանդիպել գլխավոր մեղավորներին եւ պահանջել հարցի լուծումը: Ավելի մեծ խնդիրներ էլ ունենք. շուտով, ըստ սցենարի, կփորձեն փակել մեր աչքերը` հասարակական տրանսպորտի ուղեվարձը թողնելով 100 դրամ»:
Կարդացեք այստեղ.