Թուրքիան 2027թ. լուսնագնաց կուղարկի Լուսին

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ Թուրքիան 2027-ի առաջին ամիսներին լուսնագնաց կուղարկի Լուսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ նախարարի՝ լուսնագնացն ունի սեփական հիբրիդային շարժիչ համակարգ:

Նշվում է, որ հրթիռի փորձարկումներն ամբողջությամբ ավարտվել են ու Թուրքիան կյանքի կկոչի տեխնոլոգիական հնարավորություն, որը կարող են ունենալ աշխարհում շատ քիչ երկրներ։

Նախարարը հայտնել է նաև, որ տիրեզերքը շատ կարևոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի ազգային տեխնոլոգիական նախաձեռնության մեջ ու տիրեզերք անկախ մուտքը երկրի ռազմակավարական նպատակներից մեկն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31