Բաժիններ՝

Վրաստանում ավելի քան 30 բանտարկյալ դիմել է հացադուլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրագործման և իրավական օգնության նախարարությունն այսօր հաստատել է, որ Թբիլիսիից ոչ հեռու ընկած թիվ 17 ուղղիչ հիմնարկում գտնվող բանտարկյալները հացադուլ են կազմակերպել:

Վրացական ԶԼՄ-ները բանտարկյալների հացադուլի մասին բարձրաձայնել էին հուլիսի 23-ին՝ վկայակոչելով բանտարկյալներից մեկի կնոջը: Նույն օրը վերոնշյալ նախարարությունը հերքել էր տվյալ տեղեկատվությունը:

Նախարարության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, հացադուլին մասնակցում է 31 բանտարկյալ: Նրանցից երկուսը՝ որպես բողոքի նշան, կարել են իրենց բերանը և այժմ ունեն բուժօգնության կարիք: Բանտարկյալները պահանջում են վերանայել իրենց դատավճիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս